Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գոհար Ենոքյանն ազատ արձակվեց՝ ստորագրություն տալով չհեռանալու մասին

Գոհար Ենոքյանն ազատ արձակվեց՝ ստորագրություն տալով չհեռանալու մասին
08.05.2015 | 00:24

Սպանության նախապատրաստության կասկածանքով մայիսի 4-ին ձերբակալված ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ դատախազի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրա ձերբակալման 72 ժամը լրացավ այսօր՝ 17.40-ին, և նա ազատ արձակվեց:
Դատախազության հաղորդագրության համաձայն, խափանման միջոցը որոշելիս հաշվի է առնվել մեղադրյալի տարիքը: «Մայիսի 5-ին գլխավոր դատախազին էին դիմել ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Դատախազությունից հայտնել են, որ որոշում է կայացվել Ենոքյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ սպանություն նախապատրաստելու հոդվածով: «Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012-ի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:
Գոհար Ենոքյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ